ԳլխավորԿրթությունՀեռավար կրթություն

Գործարկվել է Ucom-ի uMediaroom հեռավար կրթության բջջային հավելվածը

Հեռավար ուսուցումը արդեն հասանելի է Հայաստանի ողջ տարածքում Ucom-ի uMediaroom բջջային հավելվածի միջոցով։ Այս մասին տեղեկացնում են «Յուքոմ» ՓԲԸ մամուլի ծառայությունից։

Այսօրվանից uMediaroom բջջային հավելվածի հեռուստաալիքների ցանկում ավելացել են 12 հեռուստաալիքներ՝ յուրաքանչյուր դասարանի համար առանձին ալիք, որոնցով հեռարձակվում են ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստվող հեռավար դասընթացները։ Առարկայի անվանումը, ինչպես նաև  դասարանը նշված է տեսանյութի վերնագրում:

Դասերը հեռարձակվում են live ռեժիմով, օգտվողները կարող են մինչև 3 օր ժամանակահատվածով օգտագործել Catch Up հնարավորությունը և դիտել հաղորդումները օրվա հարմար ժամին։

Ucom շարժական հեռախոսակապի բոլոր բաժանորդները uMediaroom հավելվածի միջոցով տեսանյութեր դիտելիս չեն վճարում ծախսված ինտերնետ ծավալի համար:

Ucom Universal և uMix փաթեթների բաժանորդները կարող են դիտել uMediaroom-ը առանց ամսավճարի, մյուս բոլոր՝ այդ թվում այլ օպերատորների բաժանորդները կարող են ներբեռնել uMediaroom հավելվածը Google Play-ից և App Store-ից և մեկ ամիս դիտել ալիքները անվճար։

Նույն տեսանյութերը տեղադրվում են Ucom-ի uTV-ի տեսավարձույթի (VoD) «Հեռավար ուսուցում» բաժնում՝ դասակարգված ըստ դասարանի, ամսաթվի և առարկայի:

Comment here