ԳլխավորԼուր

Պարետային ժամ՝ Վրաստանում. «Գրուզիա-օնլայն»

Վրաստանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար կարանտինի ռեժիմ եւ պարետային ժամ է հայտարարում, տեղեկացնում է «Գրուզիա-օնլայն»-ը։ Մարդկանց  տեղաշարժը (ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտով) արգելվում է երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն: Այդ մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Կարանտինի ռեժիմի պայմաններում արգելվում է 70 և ավելի տարիքի քաղաքացիներին դուրս գալ փողոց: Մյուսներին թույլատրվում է, եթե քաղաքացին գնում է տան հարևանությամբ գտնվող խանութ, դեղատուն կամ բուժհաստատություն:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 100 մարդ, բուժվել է 18-ը։ Մահվան դեպք չի գրանցվել։

Comment here