ԳլխավորԼուր

ԱԺ փոխնախագահի հարցերը՝ ԿԳՄՍ նախարարությանը

Ուսումնական տարվան ընդառաջ ինձ են դիմում մի շարք քաղաքացիներ, ովքեր հայտնում են իրենց մտահոգությունը ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված։ Հաշվի առնելով բոլոր մտահոգությունները և հարցադրումները՝ իմ պատգամավորական լիազորությունների շրջանակում հարցում եմ իրականացնելու ԿԳՄՍ նախարարություն, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը։

«Մեր կողմից համակարգված հարցերը ստորև.

📌Ի՞նչ միջոցներով և ի՞նչ գործընթացի արդյունքում են ձեռք բերվել ախտահանիչ միջոցներն և դիմակները, որոնք տրամադրվելու են դպրոցներին։
📌Արդյո՞ք սահմանվում են դպրոցականների համար բացառություններ դիմակ չկրելու համար։
📌Ինչպե՞ս են կազմակերպվելու ընդմիջումները։
📌Ի՞նչ իրավական հետևանքներ են առաջանալու այն աշակերտների համար, ովքեր չեն կրելու դիմակներ։
📌Ինչպե՞ս է պարետատան կողմից լինելու վերահսկողություն ՀՀ-ում գործող շուրջ 1409 կրթական հաստատություններում։
📌ՀՀ -ում աշխատում է շուրջ 34676 մանկավարժ, որոնց մի մասը նոր որոշման համաձայն հնարավոր է աշխատի երկհերթ սկզբունքով և պարտադիր 6-օրյա ռեժիմով։ Ի՞նչ եղանակով է իրականացվելու աշխատավարձի վճարումը և ի՞նչ միջոցներից։
📌Իրավական ի՞նչ հիմքով է պահանջվել տեղեկատվություն ստանալ ուսուցիչների առողջական վիճակի վերաբերյալ։
📌Արդյո՞ք նախատեսվում է պետության կողմից ֆինանսական միջոցներ ուսուցիչներին և դպրոց հաճախող աշակերտներին համատարած թեստավորում իրականացնելու համար»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Comment here