ԳլխավորԼուր

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ակցիայից բերման է ենթարկվել 3 մարդ

«Կամք» հասարակական կազմակերպության կողմից իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտից բերման է ենթարկվել 3 քաղաքացի՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։

«Կամք»-ի ղեկավար Վահագն Չախալյանը նշել է, որ պայքարում են նախարարի «հակահայկական ծրագրի դեմ»։ Նա հայտնել է, որ օգոստոսի 28-ին կրկին հավաքվելու են ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ։ Մինչդ այդ «Կամք»-ի անդամները Երևանում և մարզերում իրազեկման միջոցառումներ են անցկացնելու։

Comment here