ԳլխավորԼուր

Կոնսերվատորիայի դասախոսները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Կոնսերվատորիայի դասախոսները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք հայտարարությամբ են հանդես եկել։

«Մենք՝ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ներքոստորագրյալ դասախոսներս, ամբողջ հայ ազգի հետ միասին խորը մտահոգված լինելով մեր երկրում ստեղծված իրավիճակով,

Քաջ գիտակցելով, որ Արցախի կորուստը և աղետաբեր պատերազմը հետևանք են առնվազն ՀՀ կառավարության և վարչապետի անհեռատես և չմտածված քաղաքականության և կառավարման ունակություններից ակնհայտորեն զուրկ լինելու,

Գիտակցելով, որ 2018 թվականի մայիսից մինչ օրս վարչապետ Ն.Փաշինյանը և իր գլխավորած քաղաքական ուժը ամեն ինչ արել են երկրում անկայուն վիճակ ստեղծելու, հասարակությանը պառակտելու, դեմագոգիայի միջոցով հանրության լայն զանգվածներին մոլորեցնելու, պետությունը ներսից թուլացնելու համար

Եզրահանգելով, որ վարչապետ Ն.Փաշինյանը իր ղեկավարման ընթացքում չի կարողացել առաջարկել որևէ իրական միտք կամ գաղափար Հայաստանի տնտեսությունը զարգացնելու, ինչպես նաև չի առաջարկել մշակույթի և արվեստի զարգացման որևէ իրատեսական կամ խելամիտ զարգացման ծրագիր,

Համոզված լինելով, որ կապիտուլյացիայի խայտառակ և ազգակործան ակտը ստորագրելուց հետո, Ն.Փաշինյանը չունի որևէ բարոյական իրավունք ներկայացնելու Հայոց պետությունը թե երկրի ներսում, թե առավել ևս ՝ աշխարհի այլ երկրների հետ հարաբերություններում՝

Հայտարարում ենք՝

Նիկոլ Փաշինյանի պարտավոր է անհապաղ հրաժարական տալ ՀՀ վարչապետի պաշտոնից»:

Էդուարդ Թադևոսյան, ջութակահար, ՀՀ ժողողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ պրոֆեսոր, Գագիկ Սմբատյան, ջութակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր, Վարդ Մանուկյան, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր, Միխայիլ Կոկժաև, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Բնագիտության եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս, «Արարատ» փարիզյան ակադեմիայի պատվավոր անդամ-թղթակից, ԵՊԿ պրոֆեսոր, Շահեն Շահինյան, ջութակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր, Անահիտ Ներսիսյան, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր, Արամ Թալալյան, թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ դեկան, Մարտին Վարդազարյան, կոմպոզիտոր, ՀՀ ժողողովրդական արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր, Աննա Մայիլյան, մեներգչուհի… Ընդհանուր՝ 61 ստորագրություն։

Comment here