ԳլխավորԼուր

Հաստատվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի կազմը

Կոնսերվատորիա

ՀՀ վարչապետի դեկտեմբերի 8-ի 1395-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Արայիկ Խզմալյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նաիրի Հարությունյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
Անի Թադևոսյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ
Աստղիկ Մարաբյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ
Լուսինե Գրիգորյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Արտյոմ Նաղդյան — Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն (համաձայնությամբ)
Ռոբերտ Մլքեյան — Հայաստանի պետական կամերային երգչախմբի ղեկավար (համաձայնությամբ)
Հայկ Մելիքյան — դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ (համաձայնությամբ)
Վաչե Շարաֆյան — կոմպոզիտոր (համաձայնությամբ)
Լիլիթ Երնջակյան — ՀՀ ԳԱԱ-ի արվեստի ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Արամ Հովհաննիսյան — Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի դասախոս, ֆլեյտահար
Ծովինար Մովսիսյան — Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու
Մհեր Նավոյան — Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր
Կարինե Օհանյան — Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
Նոնա Ոսկանյան — Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի դասախոս

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Էրիկ Ալոյան — Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի «Կատարողական արվեստ» մասնագիտության՝ «Վոկալ արվեստ՝ ժողովրդական երգեցողություն» մասնագիտացման ուսանող
Էմիլյա Ավետիսյան — Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի «Կատարողական արվեստ» մասնագիտության՝ «Դիրիժորություն» մասնագիտացման ուսանող
Գուրգեն Պողոսյան — Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի «Կատարողական արվեստ» մասնագիտության՝ «Վոկալ-արվեստ՝ ակադեմիական երգեցողություն» մասնագիտացման ուսանող
Արևիկ Մելքոնյան — Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի «Կատարողական արվեստ» մասնագիտության՝ «Գործիքային կատարողականություն՝ ջութակ» մասնագիտացման ուսանող
Լուիզա Կոստանյան — Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի «Կատարողական արվեստ» մասնագիտության՝ «Գործիքային կատարողականություն՝ դաշնամուր» մասնագիտացման ուսանող

Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի 67-Ա որոշումը, որով հաստատվել էր խորհրդի նախորդ կազմը: