ԳլխավորԼուր

Կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը դասադուլ է հայտարարել

Շոստակովիչի արձանը ԵՊԿ-ի մուտքի մոտ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը դասադուլ է հայտարարել՝ ի սատարումն արցախցիների ու ԵՊԿ արցախցի ուսանողների։

Այս մասին տեղեկանում ենք ուսխորհրդի ֆեյսբուքյան խմբից։

«Կապված Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, ԵՊԿ ուսանողական խորհուրդը հայտարարում է դասադուլ, որի նպատակն է հասցնել բոլորին ուսանողի ձայնը` Արցախի մեր հայրենակիցների կարգավիճակի մասին։ Տվյալ որոշումը հաստատվել է ՈւԽ նախագահության կողմից ԵՊԿ ուսանողների խնդրանքով։ Տվյալ միջոցառումը կազմակերպվում է արցախցիների և ԵՊԿ արցախցի ուսանողներին սատարելու, նրանց աջակցելու համար։ Նշենք, որ յուրաքանչյուր ուսանող ունի ընտրության իրավունք, և մենք իրավասու չենք դատելու ուսանողի կարծիքն ու որոշումը, և ոչինչ չենք պարտադրում։

Արցախ, ԵՊԿ-ն քո կողքին է», մասնավորապես նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Կոչ է արվել դիմել դասադուլների ու գործադուլների։