ԳլխավորԼուր

Չի կարելի մարդկանց հարկադրել մասնակցել կամ չմասնակցել դասադուլի ու գործադուլի. ՄԻՊ

Հանրահավաք Ազատության հրապարակում. 05122020

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի երեկ ու այսօր դիտարկումը արձանագրել է մի շարք հրապարակումներ այն մասին, որ թե՛ առանձին պետական մարմինների պաշտոնատար անձինք, թե՛ ընդդիմության առանձին աջակիցներ փորձեր են անում մարդկանց հարկադրել այսօր հայտարարված ակցիաներին, դասադուլին ու գործադուլներին մասնակցելուն կամ չմասնակցելուն, նշված է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։

«Պարզաբանում ենք, որ մարդու իրավունքներին ու ազատություններին ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է: Դա առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Կոչ ենք անում բոլորին հարգանքով վերաբերվել յուրաքանչյուրի՝ իր իրավունքների ու ազատությունների իրականացմանը և մարդու ազատ գործելու իրավունքին»:

Comment here