ԳլխավորԼուր

Մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Արցախ գազի մատակարարումը. ՀՀ ՄԻՊ

Գեղամ Ստեփանյան, Քրիստինե Գրիգրոյան

Արցախի գործընկերոջս՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman Գեղամ Ստեփանյանի հետ կապի մեջ լինելով տեղեկացված եմ, որ մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Ադրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին և իրավասուներին հասանելիություն ունենալ ենթադրյալ վթարի վայրին՝ գազամատակարման խափանումը վերացնելու համար, և այս հանցավոր դիտավորությունը շարունակվում է այնպիսի եղանակային պայմաններում, երբ ջեռուցումն ունի կարևորագույն նշանակություն Արցախի բնակչության, ներառյալ տեղահանված անձանց բնականոն կյանքն ու առողջությունն ապահովելու համար։

Խստորեն դատապարտելի է առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակի կանխամտածված սրման այս գործելակերպը»,-նշված է գրառման մեջ։