ԳլխավորԼուր

Ադրբեջանական զորքերը Մարտակերտի շրջանում քիչ առաջ վերադարձել են ելման դիրքեր

Մարտակերտ

Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը Մարտակերտի շրջանում խախտել է շփման գիծը ու բանակցություններ են տարվում՝ իրավիճակը շտկելու համար։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին էլ ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ ու փորձել առաջ շարժվել։ Հայկական կողմից կա 3 զոհ15 վիրավոր։

Թշնամու ուժերի մի մասը շարունակում է մնալ Քարագլուխ ռազմավարական բարձունքի և դրա ստորոտում գտնվող նախկին հայկական դիրքերում: