ԳլխավորԼուր

Թշնամին ԱԹՍ է կիրառել. հայկական կողմը 2 վիրավոր ունի

Ադրբեջանական խոցված ԱԹՍ

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:

Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք` մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմից վիրավորվել էր 4 զինծառայող: Վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության:

Բացի այդ, նույն օրը ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանի, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել: