ԳլխավորԼուր

Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել

Այսօր ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, թշնամու կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Ականը պայթել է տան բակում: Ս. Բաղդասարյանը շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ այս գիշեր ադրբեջանցիները պարբերաբար խախտել են հրադադարի ռեժիմը։