ԳլխավորԼուր

Արցախում հայ զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ

Անցած մեկ օրվա ընթացքում Փառուխում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել, ինչի հետևանքով մեկ զինծառայող է վիրավորվել, նշված է ՌԴ ՊՆ ամփոփագրի մեջ։

«Փառուխ բնակավայրի շրջանում Ադրբեջանական զինված ուժերի կողմից անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մեկ զինծառայող վիրավորվել է: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով երկու կողմերի հետ, կարգավորել է միջադեպը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ ու փորձել առաջ շարժվել։ Հայկական կողմից կա 3 զոհ15 վիրավոր։

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ ադրբեջանցիները Փառուխից դուրս են եկել ու այնտեղ ռուս խաղաղապահներն են տեղակայվել։