ԳլխավորԼուր

Արցախի Հանրապետությունը նոր նախագահ ունի

Սամվել Շահրամանյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում Արցախի նախագահ է ընտրվել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանը։

Փակ գաղտնի քվեարկությամբ նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 22 պատգամավոր, դեմ՝ 1-ը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Ավելի վաղ՝ հուլիսին, ԱԺ-ն օրենք ընդունեց, որի համաձայն` ռազմական դրության պայմաններում Արցախի նախագահ կարող է ընտրել խորհրդարանը։

Մինչ հրաժարական ներկայացնելը Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարար էր նշանակել Սամվել Շահրամանյանին՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։