ԳլխավորԼուր

Ադրբեջանական կողմը դեռ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում է. ՊԲ

Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում:

Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:

Մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, ևս տասներկուսինը` բավարար:

Հիշեցնենք՝ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը ու կեսօրին կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ։

Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող։

Հայկական կողմն ունի 3 զոհ։