ԳլխավորԼուր

ԱՄՆ-ում պատանին վայր է ընկել մոտ 130 մ բարձրության ատրակցիոնից. տեսանյութ

ԱՄՆ-ի նշանավոր ատրակցիոնններից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել, հայտնում է CNN-ը։ Օռլանդոյի ICON Park-ի ատրակցիոնից՝ ավելի քան 130 մետրից, վայր է ընկել ու մահացել 14-ամյա Թայր Սեմփսոնը։

Նա Օռլանդո էր եկել Սենտ Լուիսից՝ ֆուտբոլային ծրագրի մասնակցելու։

Icon park

Ինչպես հետո պատմել է նրա հայրը, պատանին ատրակցիոնում կողքը նստած ընկերոջն ասել է, որ իր անվտանգության գոտիների հետ կարծես ինչ-որ բան այն չէ ու խնդրել է փոխանցել ծնողներին, որ սիրում էր նրանց։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել մարտի 24-ին, մոտավորապես ժամը 23-ին։

Ընթանում է հետաքննություն։