ԳլխավորԼուր

ԱՄՆ-ը խորհուրդ է տալիս չմեկնել Հայաստան, Արցախ, Ադրբեջան

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Հայաստանի Հանրապետություն ու Արցախ՝ ճամփորդողների նախազգուշացման մակարդակը համարելով կարմիր՝ 4-րդ աստիճանի։ Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը, սահմանային լարվածությունը ու ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ռազմական գործողությունները:

Նմանատիպ հաղորդագրություն է տարածվել Ադրբեջանի վերաբերյալ, բայց փոքր-ինչ այլ ձևակերպումներով։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ ԱՄՆ Պետդեպարտամենտը նմանատիպ հաղորդագրություն էր տարածել 2020-ի սեպտեմբերի 25-ին։

Comment here