ԳլխավորԼուր

Հայաստանում մեկուսացվածների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք. ընդհանուր առկա է 8 դեպք

Հայաստանում կարանտինի մեջ գտնվող անձանցից երկուսի կորոնավիրուսի թեստի պատասխանները դրական արդյունք են ցույց տվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր ուղիղ հեռարձակմամբ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեկուսացված անձանց շրջանակից, որոնք մեկուսացվել էին Էջմիածնում կորոնավիրուս ունեցող մի պացիենտի հետ շփում ունենալու պատճառով, երկու դրական հաստատված թեստ ունենք: Այս պահին նրանք իրենց լավ են զգում, հատուկ գանգատներ չունեն»,-ասաց Թորոսյանը։

Այդ անձանց ընտանիքների անդամներն արդեն մեկուսացված են:

Այսինքն՝ այս պահին Հայաստանում կա 8 հաստատված դեպք: Նրանցից 5-ը նույն խմբից են:

Comment here