ԳլխավորԼուր

«Ամերիաբանկը» երկու ամսով հետաձգել է վարկերի մարումները

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` «Ամերիաբանկը» որոշում է կայացրել երկու ամսով հետաձգել ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկերի մարումները:

«Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` «Ամերիաբանկը» որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին 2 ամիս ժամկետով «վարկային արձակուրդ» տրամադրել: Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք մինչև մայիսի 13-ը ներառյալ նախատեսված իրենց վարկերի հերթական մարումները (թե′ մայր գումարները, թե′ հաշվեգրված տոկոսները) կարող են չանել առանց որևէ բացասական հետևանքի:

Վարկերի տոկոսադրույքները կվերահաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի»,- նշված է բանկի տարածած հաղորդագրության մեջ:

Comment here