ԳլխավորԼուր

Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան կունենա. Ժոնաթան Լաքոտը հեռանում է

Անն Լույոն նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան Facebook–ի էջը։

Տիկին Անն Լույոն դեսպան է նշանակվել 2021 թվականի օգոստոսի 25-ի հրամանագրով։

Facebook–ի էջում նորանշանակ դեսպանին շնորհավորել է ՀՀ–ում Ֆրանսիայի արդեն նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը։ «Շնորհավորում ենք Աննա Լույոյին` Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Մաղթում ենք ամենայն հաջողություն այս պատասխանատու և հետաքրքիր առաքելության մեջ»,–գրել է նա:

Նշենք, որ Ժոնաթան Լաքոտը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էր նշանակվել 2017թ.–ից սեպտեմբերի 11–ին։

Comment here