ԳլխավորԼուր

Երբ են սկսվում դասերը ԵՊՀ-ում ու ինչ եղանակով

Երևանի պետական համալսարան, ԵՊՀ

ԵՊՀ կրթական ծրագրեր իրականացնող բոլոր ստորաբաժանումներին ԵՊՀ-ի լրատավականից տեղեկացում են, որ 2021-2022 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքները սկսվում են սեպտեմբերի 1-ից առկա եղանակով:

Առանձին մագիստրոսական կրթական ծրագրերը, ինչպես նաև առանձին դասընթացները ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ և համապատասխան պրոռեկտորի արտոնությամբ կարող են կազմակերպվել առցանց:

Անկախ ուսուցման ձևից (առկա, առցանց)՝ բոլոր դասընթացները պետք է հասանելի լինեն Ուսուցման կառավարման համա­կարգում (ՈՒԿՀ):­

Յուրաքանչյուր դասընթացի պլանը պետք է ներկայացվի համապատասխան ամբիոն, տեղադրվի ՈՒԿՀ-ում և տրամադրվի ուսանողներին:

Comment here