Լուր

ԵՊՀ-ն ներառված չէ Եվրասիական համալսարանի կազմում. ԵՊՀ մամուլի խոսնակ

Քնար Միսակյան

Սոցցանցերում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ Հայաստանի համալսարաններից ստեղծվել է Եվրասիական համալսարան, նաեւ նշվում էր, որ 2023թ աշնանը Հայաստանում, Ադրբեջանում և միջինասիական երկրներում պետք է կազմակերպվեն Լոմոնոսովի անունը կրող գիտական կոնֆերանսներ:

Մայր բուհի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը Usanogh.am-ին հայտնեց, որ Եվրասիական համալսարանի կազմում ԵՊՀ-ն ներառված չէ

«Տարածվող սխալ տեղեկատվությունը, հավանաբար, թյուրըմբռնման արդյունք է։ Մայիսի 24-25-ը Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում ԵՊՀ-ի, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի, Բելառուսի պետական, Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանների և Ղրղզստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է Եվրասիական ինտեգրման ոլորտում համատեղ գործունեության համաձայնագիր՝ ձևավորելու կոնսորցիում ու միավորելու ջանքերն ու ռեսուրսները բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման համար»,- ասաց նա։