ԳլխավորԼուր

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն իր թեկնածությունը չի առաջադրի ռեկտոր դառնալու համար

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին իր թեկնածությունը չի առաջադրի: Այս մասին նա ասել է այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ նա ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար է ընտրվել 2019 թ. մայիսի 30-ին։

Այսօր Երևանի պետական համալսարանում Հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրվել, որի օրակարգում նաև ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու հարցն էր:

Ընտրությունը նախատեսված է մարտի 23-ին:

 

Comment here