ԳլխավորԼուր

Ոսկերիչների միջազգային օրն է

Հունվարի 31-ը նշվում է որպես Ոսկերիչների միջազգային օր:

Ոսկերչի մասնագիտությունը հնագույն մասնագիտություններից է։

Առաջին զարդերը տարբեր նյութերից են եղել, օրինակ՝ խխունջներից պատրաստված հուլունքներ, ժանիքներից պատրաստված վզնոցներ, մանրաքարերից պատրաստված զարդեր: Ամենաճոխ զարդերը ցեղի առաջնորդն է կրել:

Ոսկերչական արվեստի հայրենիք է համարվում Հին Հունաստանը, որտեղ առաջինն են թանկարժեք մետաղներից պատրաստված զարդեր ի հայտ եկել: Այլ աղբյուրներում ոսկերչության հայրենիք է համարվում Հին Եգիպտոսը։

Զարգացած ոսկերչությամբ հայտնի է եղել նաեւ Հին Հռոմը։

Հայկական բարձրավանդակում եւս ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ Նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։

Comment here