ԳլխավորԼուր

Փետրվարի 1-ից կդադարեցվի համար 49 երթուղու գործունեությունը

Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 49 երթուղին (Շենգավիթ — Ռուս-հայկական համալսարան) սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով փետրվարի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 49 երթուղու գործունեությունը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ժամանակավորապես, փորձնական կարգով, երթուղին կսպասարկվի «Բասլենդ» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի (2 հատ) և «Մերսեդես Բենց» մակնիշի (1 հատ) ավտոբուսներով:

Տարվում են նաև աշխատանքներ առաջիկայում երթուղին համալրելու ուղղությամբ:

Comment here