Դեկտեմբերի 16-ին ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները այցելել են «Նագաշյան մանուկների կենտրոն», տեղեկացնում են ֆակուլտետի ուսխորհրդից։
«Հանդիպումը կազմակերպվել էր Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս՝ Նունե Գեղամյանի և ուսանողական խորհրդի համագործակցությամբ և այն անցավ շաա՜տ հետաքրքիր և անակնկալներով լի։
Ուսանողները և երեխաները ծանոթացան միմյանց հետ, կիսվեցին իրենց երազանքներով, նպատակներով և փորձերով։ Երգեցին, պարեցին և շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցին։
Իսկ մեր գլխավոր անակնալը՝ դե, իհարկե Ձմեռ Պապիկն էր, ում շնորհիվ մեր հանդիպումը էլ ավելի հեքիաթային և որախ անցավ։
Տաղանդաշատ երեխաները երգեցին, ասմունքեցին և պարեցին, իսկ Ձմեռ պապիկը նրանց նվիրեց նվերներ և իհարկե ժպիտներ։
Շնորհակալ ենք բոլոր նրանց ովքեր մեզ աջակցեցին և եղան մեր կողքին։
Հիշեցնենք որ մեր այցերը շարունակական բնույթ են կրելու և դեռ շատ երեխաների ենք պարգևելու ժպիտներ և հեքիաթային օրեր։
Անվտանգության նկատառումներից ելնելով երեխաների դեմքերը փակ են»,-նշված է գրառման մեջ։