ԳլխավորԼուր

Մարդու իրավունքների արդի հիմնախնդիրները. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում. ՏԵՍԱՆՅՈւԹ

ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց Իրավագիտության ֆակուլտետի և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի գործակցության շրջանակում կազմակերպված «Մարդու իրավունքների հետազոտությունը Հայաստանում. արդի և նոր ձևավորվող հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը, հայտնում են ԵՊՀ-ից:

Հայաստանում մարդու իրավունքների հիմնախնդիրների ուսումնասիրությանը նվիրված գիտաժողովի նպատակն էր համախմբել մարդու իրավունքների հարցերով զբաղվող գիտնականներին և իրավապաշտպաններին՝ հնարավորություն տալով մասնագիտական քննարկումների և համագործակցության նոր ուղիներ նախանշելու։

Հայաստանի տարբեր բուհերի ու հետազոտական ինստիտուտների ավելի քան երեք տասնյակ փորձագետներ և ուսանողներ ներկայացրին զեկույցներ, որոնք առնչվում էին մարդու իրավունքների ոլորտին, մասնավորապես՝ տեղահանված մարդկանց իրավունքներին, բնապահպանական իրավունքին, գենդերային հավասարությանը։

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ, իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային ամբիոնի դասախոս Սերգեյ Ղազինյանը գիտաժողովին ներկայացրեց «Լեռնային Ղարաբաղի՝ դեպի Հայաստան բռնի տեղահանված էթնիկ հայերի իրավական կարգավիճակը» խորագրով զեկույցը, որի շրջանակում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավական կարգավիճակի խնդիրներին:

Մանրամասները՝ տեսանյութում։