ԳլխավորԼուր

Հայաստանի ազգային գրադարանում նշվել է Հակոբ Մանանդյանի 150-ամյակը

Արամ Պաչյանը՝ Հայաստանի ազգային գրադարանում

Հայ մեծ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, հայ պատմագիտության ականավոր ներկայացուցիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի 150-ամյակը նշվեց Հայաստանի ազգային գրադարանում։

Հանրային բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ Նա ներկայացրեց ու արժևորեց մեծ գիտնականի, ակադեմիկոսի, ԵՊՀ առաջին ռեկտորի կյանքն ու գիտական գործունեությունը։

Հակոբ Մանանդյանը ԵՊՀ-ում առաջինն է դասավանդել հայ ժողովրդի հին և միջնադարյան պատմություն։ Նրա հետաքրքրությունների և ուսումնասիրությունների շրջանակը մեծ էր, նրա դերը հայագիտության, պատմագիտության, պատմագրության ասպարեզում՝ անուրանալի։

Մանանդյանը հեղինակ է հայերեն, ռուսերեն և գերմաներեն ավելի քան 150 աշխատությունների՝ նվիրված հայոց հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմական աշխարհագրությանը, չափագիտությանն ու մշակույթին։

Էդիկ Մինասյանը խոսեց ԵՊՀ-ում վերջերս բացված Հակոբ Մանանդյանի անվան լսարանի մասին՝ ընդգծելով, որ ականավոր ակադեմիկոսը հսկայական գիտական ժառանգություն է թողել. 50-ից ավելի մենագրություններ, 300-ից ավելի գիտական հոդվածներ:

Բանախոսը կարևորեց Հակոբ Մանանդյանի՝ Հանրային, այսօր արդեն՝ Ազգային գրադարանի ֆոնդերից օգտվելու իրողությանը, շեշտելով, որ գրադարանը մեծ գիտնականի բազմաթիվ գրքերի և ուսումնասիրությունների կարևոր հետազոտական բազան է եղել։

Ուստի պատահական չէ, որ գիտնականի մահից հետո նրա անձնական գրադարանն ընտանիքը նվիրել է Ալ. Մյասնիկյանի անվան պետական գրադարանին, որն այժմ պահվում է նրա անունը կրող անհատական հավաքածուում:

Միջոցառումն ուղեկցվեց մանանդյանական գրքերի ցուցադրությամբ, որը կգործի երկու շաբաթ։ Ցուցադրված են նմուշներ Ազգային գրադարանի հարուստ գրաֆոնդից, Մանանդյան հավաքածուից, ինչպես նաև՝ ականավոր գիտնականին ընծայագրված գրքերը։ Դրանք Ազգային գրադարանին է նվիրել Երևանի №32 գրադարանի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը, որը նույնպես ներկա էր հոբելյանական միջոցառմանը։

Հայաստանի ազգային գրադարանում նշվել է Հակոբ Մանանդյանի 150-ամյակը
Հայաստանի ազգային գրադարանում նշվել է Հակոբ Մանանդյանի 150-ամյակը
Հայաստանի ազգային գրադարանում նշվել է Հակոբ Մանանդյանի 150-ամյակը
Հայաստանի ազգային գրադարանում նշվել է Հակոբ Մանանդյանի 150-ամյակը