ԳլխավորԼուր

Ամենաշատ ընթեցված գրքերն Ազգային գրադարանում սեպտեմբերին

Վերաբացվել է ԵՊՀ-ի գրադարանի հիմնանորոգված նախասրահը

Ամսվա ընթերցանության ցանկում հանդիպում են համաշխարհային գրականության հայտնի անուններ, հայ գրականության ստեղծագործություններ և տարբեր ժամանակների ու թեմաների պատմություններ։ Ստորև՝  սեպտեմբերին Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների կողմից ամենաշատ ընթերցված 10 գրքերը։

  1. Գաբրիել Գարսիա Մարկես — «Նահապետի աշունը»

Երևան, «Անտարես», 2016, 258 էջ։

Մենակության, իշխանության և ժամանակի մասին վեպ է, որտեղ Մարկեսը ստեղծում է բռնապետի կերպարի միջոցով մի ամբողջ երկրի խորհրդանշական պատմությունը։

  1. Ալեքսանդր Շիրվանզադե — «Քաոս։ Պատվի համար»

Երևան, «Անտարես», 2012, 528 էջ։

«Քաոս»-ը ներկայացնում է 19-րդ դարավերջի Թիֆլիսի հայ մեծահարուստ ընտանիքի կյանքը՝ բացահայտելով փողի, իշխանության և մարդկային հարաբերությունների բախումները։

  1. Խուլիո Կորտասար — «Ցատկախաղ»

Երևան, «Անտարես», 2018, 880 էջ

Կորտասարի նորարարական վեպը ընթերցողին առաջարկում է պատմությանը հետևելու տարբեր ուղիներ և միախառնում է սերը, փիլիսոփայությունն ու կյանքի իմաստի որոնումը։

  1. Ալբեր Կամյու — «Ժանտախտը»

Երևան, «Անտարես», 2019, 296 էջ

Օրան քաղաքում տարածված համաճարակի պատմության միջոցով Կամյուն անդրադառնում է մարդու ընտրությանը, համերաշխությանը և գոյության խնդիրներին։

  1. Միգել դե Ունամունո — «Մառախուղը»

Երևան, «Անտարես», 2013, 240 էջ

Փիլիսոփայական այս վեպը խաղում է իրականության և գրականության սահմանների հետ՝ հարցականի տակ դնելով մարդու գոյության ու ազատ կամքի մասին պատկերացումները։

  1. Հայկ Խաչատրյան — «Արտավազդ»

Երևան, Հեղ. հրատ., 2023, 264 էջ

Վեպը անդրադառնում է հայոց պատմության Արտավազդ արքայի կերպարին՝ պատմական իրադարձությունները ներկայացնելով գեղարվեստական պատումի միջոցով։

  1. Օսկար Ուայլդ — «Դորիան Գրեյի դիմանկարը»

Երևան, «Անտարես», 2023, 307 էջ

Գեղեցկության, երիտասարդության և բարոյական ընտրության մասին Ուայլդի հայտնի վեպը պատմում է մի մարդու մասին, որի արտաքին երիտասարդությունը հակադրվում է նրա հոգևոր փոփոխություններին։

  1. Աշոտ Աղաբաբյան — «Սև Հովազ-1»

Երևան, Հեղինակային հրատ., 2023, 440 էջ

Վեպը պատմական իրադարձությունների ու մարդկային ճակատագրերի միջոցով ներկայացնում է հայ ժողովրդի կյանքի բարդ ու դրամատիկ ժամանակաշրջանները։

  1. Ջեկ Լոնդոն — «Մարտին Իդեն»

Երևան, «Անտարես», 2018, 520 էջ

Վեպի հերոսը սեփական ուժերով ձգտում է դառնալ գրող՝ անցնելով սոցիալական անհավասարության, սիրո, ստեղծագործական որոնումների և ինքնահաստատման ճանապարհով։

  1. Խալիլ Ջիբրան — «Խենթը։ Նրա առակներն ու բանաստեղծությունները»

Երևան, «Քյուրքչյան» ՍՊԸ, 2016, 83 էջ

Փիլիսոփայական առակների և բանաստեղծական մտքերի այս ժողովածուն անդրադառնում է սիրուն, ազատությանը, մարդկային հարաբերություններին և կյանքի իմաստին։