Այսօր Ազգային գրադարանում գրանցվել է 15 000-րդ ընթերցողը։ Նա գեղանկարիչ Նելլի Գրիգորյանն է՝ արվեստագետ, ով հավատում է, որ գրքի ուժն անփոխարինելի է յուրաքանչյուր ստեղծագործ մարդու ճանապարհին։
«Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 25-ից Ազգային գրադարանում ընթերցողական տոմսերի համարակալումը սկսվել է 0-ից, և ընթերցողների գրանցումն այժմ իրականացվում է նաև էլեկտրոնային եղանակով՝ ավելի արագ, հարմար ու արդիական ձևաչափով։
15 000 գրանցված ընթերցող՝ 15 000 պատմություն, հետաքրքրություն ու ոգեշնչում։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր վստահում են մեզ՝ իրենց գիտելիքի ու ստեղծագործական որոնումների ճանապարհին։
Անձնագիր, մեկ լուսանկար, ընդամենը մի քանի րոպե, և ընթերցողական տոմսն արդեն քո ձեռքում է»,-հայտնում են Հայաստանի ազգային գրադարանից։



