ԳլխավորԼուր

ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են Ազգային գրադարան

Ժաննա Անդրեասյանը, Արա Խզմալյանն ու Աննա Չուլյանը Ազգային գրադարանում

Հունվարի 12-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Արա Խզմալյանը և մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը աշխատանքային այցով հյուրընկալվեցին Ազգային գրադարանում։

Պատվիրակությանը դիմավորեց և ողջունեց գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և առաջարկեց շրջայց կատարել գրադարանում։ Նախարարը եղավ ընդհանուր, գիտական և մամուլի ընթերցասրահներում, ծանոթացավ գրադարանի մասնաշենքերում գրապահոցային պահպանության պայմաններին, ինչպես նաև կատարվող թվայնացման աշխատանքներին։

Այցելության ավարտին նախարարը խորհրդակցություն վարեց գրադարանի տնօրինության հետ, որի ժամանակ քննարկվեցին գրադարանի առաջիկա ծրագրերը և անելիքները։

Ժաննա Անդրեասյանը, Արա Խզմալյանն ու Աննա Չուլյանը Ազգային գրադարանում

Ժաննա Անդրեասյանն ու Աննա Չուլյանը Ազգային գրադարանում

Գրքեր՝ Ազգային գրադարանում