Երևանի պետական համալսարանում նոր ուսումնական տարին մեկնարկում է կարևոր առաջընթացով։ ԵՊՀ կենտրոնական և այլ մասնաշենքերում տեղադրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վերելակներ, որոնք հնարավորություն կտան նրանց ազատորեն տեղաշարժվելու և լիարժեքորեն մասնակցելու համալսարանական կյանքին, հայտնում է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Հերթական այս ներդրումը ոչ միայն տեխնիկական լուծում է, այլև արտահայտում է ներառական կրթություն ապահովելու մեր առաքելությունը։ Վստահեցնում եմ, որ բոլորի համար կրթական հավասար հնարավորություններ ընձեռելուն ուղղված մեր քայլերը շարունակական են լինելու»,-նշված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։