ԳլխավորԼուր

Հայ-չինական հարաբերություններ. գիտագործնական սեմինար-քննարկում ԵՊՀ-ում

Հայ-չինական հարաբերություններ. գիտագործնական սեմինար-քննարկում ԵՊՀ-ում

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Բացահայտելով Հեռավոր Արևելքը․ հայ-չինական հարաբերությունների արդի հեռանկարները» խորագրով գիտագործնական սեմինար-քննարկումը:

Միջոցառման ժամանակ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտները, մագիստրանտները և բակալավրիատի ուսանողները հանդես եկան զեկույցներով՝ անդրադառնալով հայ-չինական հարաբերություններին, Չինաստանի արտաքին քաղաքականությանը, մշակույթին, տնտեսությանը, Չինաստանում հայերենի ուսուցմանը և այլ թեմաների:

Բացի 8 զեկույցները ներկայացնելուց՝ անցկացվեցին նաև պանելային քննարկումներ և հարցուպատասխաններ, որոնց ներգրավված էին նաև նախապես գրանցված մոտ 50 ունկնդիրներ ոչ միայն Երևանի պետական համալսարանից, այլև ՀՀ ԳԱԱ-ից, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից և Հայ-ռուսական համալսարանից:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով գիտագործնական սեմինար-քննարկման մասնակիցներին, նշեց.

«Երևանի պետական համալսարանի առաջնահերթություններից են Չինաստանի հետ կրթագիտական և մշակութային համագործակցությունների ընդլայնումն ու ամրապնդումը, ինչին ուղղված է նաև այս միջոցառումը: Ամբողջ աշխարհում և հատկապես Հայաստանում Չինաստանի նկատմամբ հետաքրքությունն օր օրի աճում է, և այսօր շատ ուրախ եմ արձանագրելու, որ մեր ուսանողներն են ցանկություն հայտնել հանդիպելու ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ, ինչը չափազանց կարևոր է նրանց մասնագիտական աճի և գիտելիքների ամրապնդման համար»:

Չինաստանի դեսպան Ֆան Յոնը
Չինաստանի դեսպան Ֆան Յոնը ԵՊՀ-ում քննարկման ժամանակ

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը շեշտեց, որ Երևանի պետական համալսարանն իր ամենասիրելի բուհն է Հայաստանում, և մեծ սիրով է այստեղ հյուրընկալվում: Դեսպանն իր ելույթում անդրադարձավ հայ-չինական հարաբերություններին, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին և դրանում Հայաստանի ներգրավվածությանը, գրանցած արդյունքներին և զարգացման հնարավորություններին:

Ամբողջությամբ՝ այստեղ։