ԳլխավորԿրթությունՀեռավար կրթություն

ԵՊՀ-ում փորձարկվել է ավարտական աշխատանքների առցանց պաշտպանությունը

Երևանի պետական համալսարան, ԵՊՀ

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում, միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն բաժինների ավարտական կուրսերի ուսանողների համար ապրիլի 23-25-ը կազմակերպվել է ավարտական աշխատանքների առցանց պաշտպանության փորձնական տարբերակ, տեղեկանում ենք համալսարանի կայքից։

Հիշեցնենք, որ պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում (http://e-learning.ysu.am) յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար ստեղծվել է առանձին վիրտուալ տարածություն, ինչպես նաև մշակվել են ուղեցույցներ:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը նշել է, որ ավարտական աշխատանքների առցանց պաշտպանության  փորձնական տարբերակի անցկացման հիմնական նպատակն էր հասկանալ, թե գործընթացն անխափան իրականացնելու համար ինչ խոչընդոտներ կարող են ի հայտ գալ:

«Մեր նպատակն էր պարզել՝ արդյո՞ք «Moodle» հարթակը  և պաշտպանության ընթացքում որպես վեբինար կիրառվող «Zoom»  կոնֆերենց համակարգը  գործնականում կարող են առանց խնդիրների աշխատել, քանի որ համակարգ է մուտք գործելու բակալավրիատի ավարտական կուրսի մոտ 270 ուսանող՝ չհաշված պաշտպանության  հանձնաժողովների ներկայացուցիչները և օժանդակ կազմը (ղեկավար, գրախոս)»,- ասել է Գեղամ Պետրոսյանը։

«Երեք բաժիններում էլ փորձարկումների ընթացքում ուսանողների գերակշիռ մասը րոպեների ընթացքում կարողացել է մուտք գործել համակարգ: Առաջացած տեխնիկական խնդիրներն էլ օպերատիվ կերպով կարգավորվել են թե՛ մեր ֆակուլտետի համակարգողների, թե՛ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի աշխատակիցների և թե՛ Տեղեկատվական համակարգերի վարչության մասնագետների կողմից:

Քաղաքագիտության բաժնի ավարտական կուրսի ուսանող Մելինե Մալխասյանը նշել է, որ առցանց հարթակում իրականացված փորձնական պաշտպանության ընթացքը նորմալ է անցել, և որ համակարգն աշխատում է ցանկացած այլ տեսակոնֆերանսի տրամաբանությամբ. «Ինձ մոտ միացման հետ կապված խնդիր էր առաջացել, սակայն այն արագ կարգավորվեց: Երբեմն առաջանում էին որոշակի խնդիրներ՝ կապված կապի հետ, բայց դրանք կարգավորման ենթակա են»:

Հիմնական մտավախությունը, ըստ նրա, կապի որակին է վերաբերում. «Բոլորս անհանգիստ ենք, որ դրա հետ կապված խափանումներ կլինեն: Մտածում եմ, որ կլինեն ուսանողներ, որոնք տեխնիկական ապահովման խնդիրներ կարող են ունենալ, բայց  կարծում եմ՝ մինչ պաշտպանությունը հարցին լուծում կգտնվի»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

 

 

Comment here