ԳլխավորԼուրՀեռավար կրթություն

«Վիվա-ՄՏՍ» ընկերությունը 500 Xiaomi սմարթֆոն է նվիրաբերել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը

COVID-19 դեմ համակարգված պայքարի և հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու ծրագրի շրջանակներում, «Վիվա-ՄՏՍ» ընկերությունը 500 սմարթֆոն է նվիրաբերել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։ Xiaomi նոր սմարթֆոնները կտրամադրվ այն դպրոցներին, որտեղ սովորում են ծրագրի շահառու դարձած աշակերտներ։ Թիրախային խմբում են միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, երկու և ավելի դպրոցականներ ունեցող ընտանիքները։

Առաջին խմբաքանակը ստացել է Շիրակի մարզը։

Հիշեցնենք, որ հեռավար կրթություն ապահովելու համար հանրապետության մարզերի դպրոցներում կա 24,000 սարքի անհրաժեշտություն։

 

Comment here