ԳլխավորԼուր

Մանկավարժականը դիմում է քաղաքապետարանին ու «Բիլայնին»

Հայկական պետական մանկավարժական համալսարանը բաց նամակ է հղել Երևանի քաղաքապետարանին և Beeline Armenia-ին։

«Հարգելի Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality և Beeline Armenia, տևական ժամանակ է բուհի հարակից տարածքում (Տիգրան Մեծի 17 հասցե) գտնվող հեռախոսակապի բաժանման հին տուփը փոխարինվել է նորով:

Բուհը բազմիցս դիմել է պատկան մարմիններին, սակայն մինչ օրս քայլեր չեն ձեռնարկվել հին տուփն ապամոնտաժելու ուղղությամբ:

Այն ոչ միայն խանգարում է անցորդների տեղաշարժին, այլև վերածվել է աղբանոցի, անշուք տեսք է հաղորդում բուհին և հարակից տարածքին, ի վերջո, այն գտնվում է դեպի Հանրապետության հրապարակ տանող գլխավոր փողոցներից մեկում:

Կրկին դիմում ենք խնդիրն արագ վերացնելու նպատակով՝ հույս հայտնելով, որ հրապարակային այս դիմումը անպատասխան չի մնա»,-նշված է բուհի ֆեյսբուքյան գրառման մեջ:

 

Comment here