ԳլխավորԼուր

ՀՊՄՀ-ն ապաքաղաքական կառույց է. հայտարարություն

Լրատվության տարբեր միջոցներ այս օրերին լուրեր են տարածում՝ իբրև Հայկական պետական մանկավարժական համալսարանը միացել է ընդդիմության նախաձեռնած շարժմանը։ Այս մասին նշված է ՀՊՄՀ հաղորդագրության մեջ։

«Տեղեկացնում ենք, որ Մանկավարժական համալսարանը ապաքաղաքական կառույց է և, հետևաբար,  այս օրերին ևս զբաղվում է իր ուղղակի առաքելության իրականացմամբ։

Դասագործընթացը բուհում ընթանում է բնականոն հունով՝ դասացուցակին համապատասխան, որոշ դեպքերում՝ հեռավար։

Ինչ վերաբերում է առանձին մարդկանց՝ հանրահավաքներին մասնակցելուն, ապա համալսարանում աշխատում և սովորում են չափահաս մարդիկ, որոնք, որպես ՀՀ քաղաքացիներ, ունեն խղճի, խոսքի և դավանանքի ազատության սահմանադրական իրավունք, և այդ իրավունքի իրացման շրջանակներում ազատ են դասերից հետո իրացնելու այն»,-տեղեկացնում են ՀՊՄՀ-ից։

Հավելենք, որ արդեն 2 օր է՝ ընդդիմադիրները առավոտյան ժամերին մայրաքաղաքում փողոցները փակելու ակցիաներ են իրականացնում։ Այսօր նրանք իրազեկման ակցիա են անցկացրել ԵՊՀ բակում ու ժուռնալիստիկայի ֆակուլտետում։