ԳլխավորԼուր

«Ուսանող, զարթնի՛ր». կոչը հնչել է Երևանի տարբեր բուհերում

Մի խումբ երիտասարդներ ապրիլի 25-ին երևանյան 15 բուհում միաժամանակ «Ուսանող, զարթնի՛ր» կոչով դիմել  են ուսանողներին, տեղեկանում ենք «Երիտասարդի ձայնը» ֆեյսբուքյան էջից։

Սոցիալական ցանցերում տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակվում, որ ուսանողները ձեռքներին պաստառներ են պահում, որտեղ գրված է կոչը ու նաև կարմիր, կապույտ և ծիրանագույն ծխագլաններ։

Երիտասարդները եղել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Պոլիտեխնիկական համալսարանի, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և այլ համալսարանների մոտ։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթի խորագիրը «Զարթնիր, լաո» էր։