Սարատովի (ՌԴ) ոստիկանները Վոլգայից դուրս են բերել 2 ուսանողի, որոնք սառույցի տակ էին հայտնվել, երբ փորձել էին հանել ջուրն ընկած հեռախոսը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Պարեկապահակային ծառայության երկու աշխատակից դեկտեմբերի 28-ին՝ հերթապահության ժամանակ, օգնության կանչեր են լսել. գետի ափ հասնելով՝ տեսել են մի աղջկա եւ մի տղայի, որոնք թաց հագուստի եւ սառցե բարակ շերտի պատճառով չէին կարողանում դուրս գալ գետից։
Ոստիկանները ավտոմեքենայի ճոպանի օգնությամբ ափ են դուրս բերել տուժածներին։ Պարզվել է, որ երիտասարդները լուսանկարվելիս են եղել, երբ աղջկա հեռախոսն ընկել է գետը։
Վերջինս ոստիկանների պատմել է, որ վախեցել է մոր հավանական զայրութից՝ կորցրած նոր հեռախոսի համար, ու այդ պատճառաով էլ ջուրն են նետվել, որ դուրս բերեն այն։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։