ԳլխավորԼուր

Զոհվել է Վանաձորի պետական համալսարանի ուսանող Արեն Մալաքյանը

Արեն Մալաքյան

Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ զոհվել է ՎՊՀ ուսանողը, հայտնում են բուհի ֆեյսբուքյան էջում։

«Խոր ցավով տեղեկացանք, որ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Կերպարվեստ» մասնագիտության ուսանող Արեն Կարենի Մալաքյանը: Մեր վշտակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և կուրսընկերներին»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմն ունի 105 զոհ։