System Of A Down ամերիկյան ռոք խումբը 15 տարվա ընթացքում առաջին անգամ 2 նոր երգ է թողարկել։
Խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երգերը նվիրված են Հայաստանի ու Արցախի դեմ մղվող սարսափելի պատերազմին ու մեղադրել է Թուրքիայի ու Ադրբեջանին այն սկսելու մեջ։
Թանկյանը կոչ է արել բոլորին ներբեռնել Protect The Land ու Genocidal Humanoidz երգերն իրենց Bandcamp պաշտոնական էջից։ Ստացված հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։