ԳլխավորԺամանցԼուրՇոուբիզնես

Շատունովի «Седая ночь» հայտնի երգի հայերեն տարբերակը կատարել է Սերգեյ Լազարևը

Ռուսական շոուբիզնեսի աստղ Սերգեյ Լազարեւը Instagram-ում կիսվել է Յուրի Շատունովի «Седая ночь» հայտնի երգի հայերեն կատարմամբ նշելով, որ այն Պավել Վոլյայի «Шоу Воли» հաղորդումից է։

«Седая ночь»-ը հայերե՞ն։ Հեշտությամբ։ Երգի ֆրանսերեն տարբերակի հաջողությունից հետո, որը հնչել է ТНТ-ի «Иван Васильевич меняет всё» ամանորյա ֆիլմում, մենք որոշեցինք ավելի հեռու գնալ եւ ТНТ-ի հետ միասին «Шоу Воли» հաղորդման շրջանակում այս երգը ստեղծեցինք հայերեն տարբերակով։ Թող այն երգեն ու հասկանան ամբողջ աշխարհում»։

Երգիչը տեղեկացրել է, որ հաղորդման ամբողջական թողարկումը ТНТ-ի եթերում կլինի մարտի 17-ին՝ ժամը 22:00-ին։

Հավելենք, որ «Լասկովի մայ» խմբի 80-ականների վերջի հիթը նոր տարածում ստացավ «Слово пацана. Кровь на асфальте» քրեական սերիալում հնչելուց հետո։