ԳլխավորԼուր

Արթուր Ալեքսանյանը, Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը գլխավորում են United World Wrestling-ի մրցաշարային աղյուսակը

Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գլխավորում է United World Wrestling-ի մրցաշարային աղյուսակը 97 կգ քաշային կարգում։ Նա ունի 52000 միավոր։

Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում United World Wrestling-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է (46000 միավոր), Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգում երրորդ տեղում է (35000 միավոր)։

Ազատ ոճի ըմբիշներից N1 դիրքում են Հայաստանի երկու ներկայացուցիչներ ՝ Վազգեն Թևանյանը (65 կգ, 52500 միավոր) և Արման Անդրեասյանը (70 կգ, 46000 միավոր): 57 կգ քաշային կարգում երկրորդը Արսեն Հարությունյանն է (41000 միավոր)։