ԳլխավորԼուր

Լևոն Արոնյանը նվաճել է Ամերիկայի գավաթը

Լևոն Արոնյան

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է Սենթ Լուիսում կայացած Ամերիկայի գավաթում: Եզրափակչում նա հաղթել է Ռեյ Ռոբսոնին՝ 2,5:0,5:

Քառորդ եզրափակչում և կիսաեզրափակչում Լևոնը մրցել էր Սամուել Սևյանի (4:2) և Ֆաբիանո Կարուանայի (4:2) հետ:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 400 հազար դոլար: