ԳլխավորԼուր

Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։

Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

«Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,- նշված է հաղորդագրության մեջ: