ԳլխավորԼուր

Շիրակի մարզի Աշոցքի և Արթիկի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը՝ ճանապարհներին

Ձնամաքրման աշխատանքներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (մերկասառույց), Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար:

Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքների, Սյունիքի մարզի բարձրադիր հատվածների, Լոռու և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արթիկի, Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Աշոցքի և Արթիկի տարածաշրջաններում բուք է։