ԳլխավորԼուր

Հանրապետության որոշ ճանապարհներին մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Մասիսի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Comment here