ԳլխավորԼուր

Թալինի, Մարալիկի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում մառախուղ է

Ճանապարհ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին անձրև է տեղում։ Սևանի կղզուց դեպի Ծովագյուղ տեղ-տեղ մերկասառույց է։

Թալինի, Մարալիկի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Comment here