Ինչպես և կանխատեսվել էր՝ այսօր օրվա երկրորդ կեսից սկսած հանրապետության լեռնային մի շարք բնակավայրերում տեղում է առաջին ձյունը։ Մասնավորապես, ձյան առատ տեղումներ են դիտվել Ճամբարակի հատվածում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
«Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը հանրապետության տարածք շարունակվում է։ Հոկտեմբերի 6-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի ևս 5-6 աստիճանով։
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։
Վարորդներին կոչ ենք անում երթևեկելիս լինել զգոն»,-նշված է հաղորդագրության մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։