ԳլխավորԼուր

Իրավիճակը ճանապարհներին հունվարի 9-ի ժամը 09-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սևանի, Վանաձորի, Տաշիրի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

ԱԻՆ-ից էլ հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշված է գրառման մեջ։